Apple-ը գործարկել է Pay Later ծառայությունը, որը թույլ է տալիս գնումներ կատարել ապառիկ:
Օգտատերերը կկարողանան ծախսել $50-ից մինչև $1000, որը կարող են մարել չորս մասով վեց շաբաթվա ընթացքում՝ առանց լրացուցիչ տույժերի և տոկոսների։ Վճարման ժամանակը մոտենալուն պես ծառայությունն ավտոմատ ծանուցումներ կուղարկի: Pay Later-ը ներկայումս հասանելի է ԱՄՆ-ում և միայն «պատահականորեն ընտրված» որոշ օգտատերերի համար:
Pay Later-ի մեկնարկի մասին հայտարարվել է Worldwide Developers Conference-ում (WWDC) անցյալ տարի: Սկզբում ենթադրվում էր, որ ծառայությունը հասանելի կդառնա iOS 16-ի հետ միաժամանակ: Սակայն ավելի ուշ Apple-ը հայտարարեց, որ հետաձգում է թողարկումը տեխնիկական խնդիրների պատճառով:
Pay Later-ը հասանելի է Apple Wallet հավելվածում iPhone-ում (iOS 16.4-ով) և iPad-ում (iPadOS 16.4-ով) և առայժմ միայն ԱՄՆ-ում: Այնուամենայնիվ, ոչ բոլորը կկարողանան օգտվել Pay Later-ից. միայն «պատահականորեն ընտրված» որոշ օգտատերեր են առ այսօր հասանելիություն ստացել ծառայությունը, ասել են ընկերությունից:





