Apple-ը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը։ Այն գնահատվել է 482,2 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ ապրանքանիշը թանկացել է 18%-ով։ Apple-ը մեծ տարբերությամբ առաջ է անցել իր ամենամոտ մրցակցից՝ Microsoft-ից, որը գնահատվել է 278,3 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշը կազմել է Interbrand-ը։ Apple-ը տասներորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է առաջին տեղը՝ 482,2 մլրդ դոլար գնահատականով, ապրանքանիշի արժեքի աճը տարեկան կտրվածքով կազմել է 18%։
Երկրորդ տեղում Microsoft-ն է՝ 278,3 մլրդ դոլար արժողությամբ, որը մեկ տարվա ընթացքում թանկացել է 32%-ով։ Վարկանիշում Microsoft-ը շրջանցել է Amazon-ին, որի ապրանքանիշը գնահատվել է 274,8 մլրդ դոլար։
Չորրորդ և հինգերորդ տողերը զբաղեցրել են Google-ը և Samsung-ը՝ համապատասխանաբար 251,7 մլրդ դոլար և 87,7 մլրդ դոլար արժողությամբ։ Samsung-ը միակ ոչ ամերիկյան ապրանքանիշն է թոփ 5-ում:
Interbrand-ը նշել է, որ ապրանքանիշերը դեռ չեն թանկացել այնքան արագ, որքան 2022 թվականին. ապրանքանիշերի ընդհանուր արժեքն աճել է 16%-ով և կազմել ռեկորդային 3,1 տրիլիոն դոլար։
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





