MacRumors պարբերականը հայտնել է, որ Apple ընկերությունը պատենտավորել է AirPods-ի տարբերակը՝ պատյանի վրա սենսորային էկրանով։ Ապրանքանիշը գրանցվել է դեռ 2021 թվականին, սակայն ԱՄՆ արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակը միայն անցյալ շաբաթ հրապարակեց այն հանրությանը:

Առաջին տարբերակում դիսփլեյի օգնությամբ օգտատերերը կկարողանան կառավարել ձայնի աղբյուրները, պատասխանել զանգերին, փոխել ձայնը և երաժշտությունը, ինչպես նաև շփվել միացված սարքի հետ կապված հավելվածների հետ: Ականջակալների մեկ այլ տարբերակում ենթադրվում է, որ պատյան օգտագործելով՝ օգտատերերը կկարողանան կառավարել հեռախոսի որոշ գործառույթներ։
Օրինակ՝ բացել տեսախցիկը, փոստը, քարտեզը, օրացույցը կամ տեսնել եղանակի կանխատեսումը:





