spot_imgspot_imgspot_img

Արարատբանկը գործարկել է արտարժութային նոր բիզնես վարկ

ԱՐԱԱՐԱՏԲԱՆԿ-ը, հավատարիմ մնալով հաճախորդակենտրոն քաղաքականությանը և հաշվի առնելով ցածր տոկոսադրույքով վարկերի պահանջարկը, հանդես է գալիս նոր վարկային առաջարկով ինչպես փոքր և միջին, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների համար։

Արտարժութային վարկերը կտրամադրվեն նվազագույնը 50,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարի չափով, մինչև 36 ամիս մարման ժամկետով, սկսած 7% տարեկան տոկոսադրույքից ԱՄՆ դոլարով վարկի դեպքում և 6%-ից՝ եվրոյով վարկի դեպքում։

Բիզնես վարկը տրամադրվում է ակցիայի շրջանակում՝ շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքի մարման, հիմնական միջոցների ձեռքբերման, կապիտալ ներդրումների իրականացման և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով մինչև սույն թվականի ապրիլի 28-ը։

«Կառուցել բիզնես, որը կաշխատի․ այս վարկատեսակի հիմքում դրված է բիզնեսի զարգացման և արդյունավետ պլանավորման տեսլականը։ Բիզնեսը հաջողում է նպատակային որոշումների կայացման և կայուն գործընկերոջ ընտրության շնորհիվ։ Մրցակցային պայմաններով արտարժութային այս բիզնես վարկը ևս մեկ լուծում է՝ միտված բիզնեսի առաջխաղացմանը, որն ուղղորդվում է շուկայի զարգացման և սպառողների պահանջների բավարարման տրամաբանությամբ»,-նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավար Կարեն Դավթյանը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...