spot_imgspot_imgspot_img

Բարձեր՝ լցոնված թղթադրամներով

Հարավային Կորեայում անսովոր բանկային արտադրանք է հայտնվել՝ բարձ, որի պարունակությունը վերամշակված թղթադրամների զանգված է։ Նման արտադրանքի տրամադրման մասին հայտարարվել է Hana Bank-ում։

Արտասովոր բարձերի ստեղծումն իրականացնում է բանկի գործընկեր Money Dream ընկերությունը։ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ պահոցներում այս պահին մոտ 20 տոննա ոչ պիտանի թղթադրամ կա։ Money Dream-ն ունի դրանք մշակելու հնարավորություն: Դրանից հետո ստացված զանգվածը լցնում են գործած բարձերի մեջ։

Այն նաև ծառայում է որպես մարքեթինգային հնարք բանկի թվային հարթակի համար: Բարձերը լցված են տարբեր թղթադրամներով և EPP-ով։ Բարձի երեսները և փաթեթավորումը պատրաստված են վերամշակվող նյութերից:

«Հուսով եմ, որ այս արշավը հաջողություն կբերի շատ հաճախորդների, ովքեր ցանկանում են ավելի շատ հարստություն գտնել», – ասում է Hana Bank-ի գործադիր տնօրեն Լի Սուն Վոնգը:

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...