BSB Bank-ը Visa վճարային համակարգի հետ գործարկել է Բելառուսի Հանրապետությունում առաջին կրիպտո քարտը։ Այսօր այն արդեն հասանելի է հավելվածում:
Քարտը կոչվում է Visa CryptoCourse և կարելի է պատվիրել անվճար CryptoCourse հավելվածում: Դրանից հետո օգտատերոջը հասանելի է դառնում կրիպտոարժույթ գնելու և վաճառելու գործընթացը: Գործողությունները կատարվում են պարզ, անվտանգ և առանց հավելյալ վճարների։
Փորձագետների կարծիքով, սա նշանակալի քայլ է բելառուսական կրիպտո շուկայի զարգացման և բանկային հատվածի հետ դրա ինտեգրման գործում:





