Binance-ը վճարային հսկա Mastercard-ի հետ համատեղ Բրազիլիայում կթողարկի կանխավճարային քարտ: Այս մասին հայտարարել է կրիպտոարժույթի բորսայի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն։
Այս պահին արտադրանքը գտնվում է բետա-թեստավորման փուլում և շուտով շուկա դուրս կգա, CoinDesk-ին հայտնել է Binance-ի ներկայացուցիչը:
Քարտը թույլ կտա գնումներ և վճարումներ կատարել 13 թվային ակտիվներում, ներառյալ բիտքոինը, Ethereum-ը և BUSD-ը: Միջոցները գործարքի պահին իրական ժամանակում կվերափոխվեն Fiat-ի:
Միջնորդավճարը կկազմի 0,9% մեկ գործարքի համար և 0%՝ բանկոմատներից կանխիկացնելու համար:
«Բրազիլիան Binance-ի համար չափազանց կարեւոր շուկա է, եւ մենք կշարունակենք ներդրումներ կատարել տեղական օգտատերերի համար նոր ծառայություններում , ինչպես նաեւ նպաստել երկրում բլոկչեյնի և կրիպտո համակարգերի զարգացմանը»,- ասել է տարածաշրջանի փոխանակման գլխավոր մենեջեր Գիլհերմե Նազարը:





