Binance կրիպտոարժույթների բորսան հայտարարել է Վրաստանում տարածաշրջանային հանգույց բացելու մասին:
Ներկայումս Վրաստանում կա Binance-ի 25 աշխատակից։ Մինչև տարեվերջ թիմը նախատեսում է ավելացնել ևս մի քանի տասնյակ մարդ։
Կենտրոնի բացումը տեղի ընկերությունների և կազմակերպությունների հետ բազմամսյա գործակցության արդյունք է, նշում է Binance-ը։
Տարեսկզբին հարթակը համագործակցության պայմանագիր է կնքել Վրաստանի Georgian Business և Technology University-ի հետ: Մարտին ևս չորս համաձայնագիր է ստորագրվել Caucasus University-ի, Kutaisi International University-ի, Yale University-ի և Georgian American University-ի հետ ։
Բացի այդ, Binance-ը «փոխըմբռնման հուշագիր» է ստորագրել Վրաստանի ինովացիոն և տեխնոլոգիական գործակալության հետ:
Ավելի վաղ բորսան պայմանագիր է կնքել նաեւ վրացական CityPay.io վճարային համակարգի հետ։ Դրա շնորհիվ երկրում ավելի քան 600 օֆլայն կետեր ընդունում են կրիպտո վճարումներ։





