spot_imgspot_imgspot_img

Bing-ի ներբեռնումները App Store-ում աճել են 10 անգամ

Ներկառուցված չաթ բոտով Bing-ի թարմացված տարբերակի շնորհանդեսից հետո որոնողական հավելվածը բարձրացել է 12-րդ տող՝ հայտնվելով ԱՄՆ App Store-ի լավագույն անվճար ծառայությունների ցանկում: Այս մասին տեղեկանում ենք data.ai-ի վերլուծաբաններից:

2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 5-ը ընկած շաբաթվա ընթացքում, այն զբաղեցնում էր 160-րդ տեղը performance բաժնում, և նույնիսկ չի ընդգրկվել լավագույն հավելվածների ցանկում:

TechCrunch-ի կարծիքով՝ աճի պատճառներից մեկն այն է, որ Microsoft-ը խոստացել է ավելի արագ բացել որոնման համակարգը նրանց համար, ովքեր, ի թիվս այլ բաների, ներբեռնում են հավելվածը:

Նշենք, որ երեկ Ռեդմոնդում անցկացված միջոցառման ժամանակ Microsoft-ը ցուցադրեց թարմացված Bing որոնողական համակարգը՝ ներկառուցված չաթի բոտով, ինչպես նաև Edge բրաուզերում երկու ծառայությունների աջակցությամբ:

Կարդացեք նաև՝ Microsoft-ը ներկայացրել է «նոր Bing»-ը «խելացի» որոնման համակարգ՝ չաթ բոտով

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...