Կրիպտոշուկայի համաշխարհային կապիտալիզացիան կազմում է $1,29 տրիլիոն, ինչը 3,16%-ով ավելի է, քան երեկ։ Ըստ Coinmarketcap-ի՝ օրական առևտրի ընդհանուր ծավալը կազմել է $55,8 մլրդ (20,06%-ով ավել):
Bitcoin-ը (BTC) ժամը 13:30-ի դրությամբ վաճառվում է $30,839:
Բիթքոինը գինը հատել է $30,500-ի սահմանը ու կանգ առել $31,000 սահմանում: Կարճաժամկետ հեռանկարում ակնկալվում է, որ կրիպտոարժույթը կհաղթահարի անգամ $31,000-ի շեմը:
Երկրորդ ամենամեծ կրիպտոարժույթը՝ Ethereum-ը, գրելու պահին վաճառվում է $2116: Առևտրի ծավալը 24 ժամվա ընթացքում կազմել է 14,736 մլրդ դոլար՝ 8,65%-ով ավելի, քան երեկ։ ETH-ը հաղթահարեց վաճառքի նվազագույն գինը՝ $1,925 և այսօր հատեց իր՝ $2,030-ի շեմը: Կրիպտոարժույթի աճը կանգնեց $2,130-ի միջակայքում՝ վաճառողների ճնշման պատճառով, հավանական է, որ գինը կրկին կնվազի մինչև $2,030:





