Ըստ CoinGecko վերլուծական կայքի՝ բիթքոինը 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է $30 000-ի նշագիծը։
Բիթքոյնի գնաճը սկսվել է 2023 թվականի հունվարին: Մասնագետները կանխատեսում էին, որ այն կանգ չի առնի $29,000 դոլարի մակարդակում և մեկ շաբաթ անց կրիպտոարժույթը գերազանցել է $30,000-ը:
Բիթքոինի աճը վերլուծաբանները պայմանավորում են ապրիլի 12-ին ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսի վերաբերյալ ամսական տվյալների հրապարակմամբ։ Ըստ CoinTelegraph-ի փորձագետների՝ զեկույցում արտացոլված գնաճի անկումը թույլ կտա բիթքոինին շարունակել աճը:
Ֆինանսական վերլուծաբան Յաշու Գոլայի կարծիքով՝ չնախատեսված հանգամանքների դեպքում բիթքոինի արժեքը կարող է հետ գլորվել մինչև $25,000: Զարգացման նման սցենարի դեպքում աճը կարող է դադարել երկար ժամանակ՝ մինչև 200 շաբաթ:





