spot_imgspot_imgspot_img

Bolt-ը պետությունից վարկ է խնդրում

Էստոնական Bolt ընկերությունը, որը ծանր հարված է կրել կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով, Էստոնիայի կառավարությանը խնդրել է քայլեր ձեռնարկել՝ ընկերությունը փրկելու համար:

Կորոնավիրուսային ճգնաժամը նշանակալի հարված է հասցրել Bolt ընկերությանը: Արդյունքում, նախկինում Եվրոպայում ամենաարագ զարգացող երրորդ ընկերությունը ճգնաժամի ընթացքում կորցրել է իր շրջանառության 85%-ը:

Մինչև վերջերս Bolt-ը Էստոնիայի միակ միաեղջյուրն էր՝ ստարտափ, որի արժեքը կազմում էր ավելի քան 1 միլիարդ դոլար: Բայց 2013թ.-ին հիմնադրված ստարտափը երբեք շահույթ չունեցավ, այլ միայն ապավինեց վենչուրային կապիտալի ներդրումներին և Եվրոպական ներդրումային բանկի մեծ վարկին (50 միլիոն եվրո)`ընկերությունը առաջ տանելու համար:

Bolt-ի հիմնադիրները՝ Մարկուսը և Մարտին Վիլիգը, այժմ նամակ են ուղարկել Էստոնիայի կառավարությանը՝ պետությունից խնդրելով 50 միլիոն եվրո վարկ կամ վարկի երաշխիք նույն գումարի համար, որպեսզի ընկերությունը կարողանա պահպանել իր գոյությունը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...