spot_imgspot_imgspot_img

BRICS-ի երկրները ԱՄՆ դոլարին փոխարինող նոր արժույթ են մշակում

BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, ուսումնասիրում են նոր միասնական թվային արժույթ ստեղծելու հնարավորությունը, որը կարող է փոխել խաղի կանոնները համաշխարհային ֆինանսական համակարգում՝ այլընտրանք հանդիսանալով ԱՄՆ դոլարին:

Պետդումայի փոխնախագահ Ալեքսանդր Բաբակովն ասել է, որ նոր նպատակի համար հետաքրքրված դաշինքի անդամներն իրենց գաղափարները կներկայացնեն Հարավային Աֆրիկայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Թվային արժույթը կարող է ապահովվել մի շարք ապրանքներով, ներառյալ ոսկին, հազվագյուտ մետաղները կամ տարածքը:

Պաշտոնյայի կարծիքով՝ միասնական թվային արժույթն անհրաժեշտ է որպես ԱՄՆ դոլարի փոխարինում։ Նրա խոսքով՝ ո’չ եվրոն, ո’չ դոլարն ապահովված չեն ոչնչով, իսկ BRICS-ի երկրներն ունակ են ստեղծել այն, ինչը ոչնչացրել է Բրետոն-Վուդսյան համակարգը:

Goldman Sachs-ի նախկին գլխավոր տնտեսագետ Ջիմ Օ’Նիլը, ով հորինել է BRIC հապավումը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան), վերջերս ասաց, որ դաշինքը պետք է ընդլայնվի՝ դոլարի գերակայությանը դիմակայելու համար: Միասնական նոր արժույթի ստեղծումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը։

Global Policy ամսագրում հրապարակված հոդվածում նա գրել է, որ քանի որ աշխարհը դառնում է ավելի ու ավելի բազմաբևեռ, նոր արժույթների աճը, որոնք աջակցում են զարգացող տնտեսություններին, ինչպիսին է BRICS-ը, կարող է այլընտրանք տրամադրել արևմուտքի գերակշռող ավանդական ֆինանսական համակարգին:

BRICS-ի երկրները վաղուց են սպառնում հրաժարվել ԱՄՆ դոլարից։ Օրինակ՝ դեռ 2019 թվականին դաշինքը հայտարարեց BRICS Pay վճարային համակարգի ստեղծման մասին։ Ենթադրվում էր, որ վճարային համակարգը պետք է մեղմացնի պատժամիջոցների տակ գտնվող երկրներին հասցված հարվածը։ Միաժամանակ, ակնկալվում էր, որ նորույթը կօգնի ապահովել անարգել վճարումների հնարավորությունը աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...