spot_imgspot_imgspot_img

ChatGPT-4-ը կթողարկվի հաջորդ շաբաթ՝ նոր գործառույթներով

ChatGPT-ի չորրորդ`նորացված տարբերակը տեսանյութի գեներացման հնարավորությամբ կհայտնվի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել են Microsoft կորպորացիայի խոսնակները, որոնք մեծ ներդրումներ են կատարել չաթ բոտի ստեղծողի՝ OpenAI ստարտափում:

Մանրամասներ

Microsoft-ի գերմանական մասնաճյուղի տեխնիկական տնօրենի խոսքով, GPT-4-ն ավելի կատարելագործված կլինի նախորդ տարբերակների հետ համեմատած և օգտատերերին ավելի շատ հնարավորություններ կառաջարկի, որոնց թվում են տեսանյութերի գեներացման ֆունկցիան և մուլտիմոդալ մոդելները՝ տեքստի, հնչյունների, պատկերների և այլ ռեժիմների միջոցով լսարանի հետ շփվելու համար:

Անցյալ ամիս OpenAI-ը հայտարարեց, որ աշխատում է ChatGPT բջջային հավելվածի վրա, որը կգործի GPT-4 AI տեխնոլոգիայով: Նորույթը թույլ կտա օգտատերերին արհեստական ​​բանականության միջոցով տեսանյութեր ստեղծել՝ դրանով իսկ ընդգծելով GPT-4-ի նոր հնարավորությունները։

GPT-ի չորրորդ տարբերակը թույլ կտա օգտատերերին տեսահոլովակ նկարահանել արհեստական ​բանականության միջոցով և «մարդկային» պատասխաններ կտա ավելի արագ, քան GPT 3.5-ը: Սա են խոստանում են ամերիկյան տեխնոլոգիական հսկայի ներկայացուցիչները։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...