spot_imgspot_imgspot_img

ChatGPT նեյրոցանցի գրած գրքերը վաճառվում են Amazon-ում

Amazon-ում մեկնարկել է ChatGPT նեյրոցանցի գրած գրքերի ու հեքիաթների վաճառքը, հայտնում է Reuters-ը: Մարկետփլեյսի քաղաքականությունն ուղղակիորեն չի արգելում դրա վաճառքը, ինչից էլ օգտվում են «հեղինակները»։ Նրանցից ոմանք արդեն հասցրել են եկամուտ ստանալ վաճառքի մեկնարկից անմիջապես հետո:

Kindle հարթակում ներկայացված է շուրջ 200 աշխատանք, որտեղ հեղինակը կամ համահեղինակը ChatGPT նեյրոցանցն է: Amazon-ի քաղաքականությունն ուղղակիորեն չի արգելում նման գրքերի վաճառքը, քանի որ հեղինակները պարտավոր չեն հրապարակել ստեղծագործությունների ստեղծման ժամանակ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկությունները:

Reuters-ը նշում է, որ հունվարից ի վեր վաճառողներից մեկը գրեթե $100 է վաստակել՝ վաճառելով 30 էջանոց մանկական հեքիաթի գիրք, որը ստեղծել է ChatGPT-ն: Սկյուռի կյանքի մասին հեքիաթը Վաճառվում է 9,99 դոլարով, իսկ դրա թվային տարբերակը՝ 2,99 դոլարով։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...