spot_imgspot_imgspot_img

ChatGPT-ը մոտ է եղել լիցենզավորված բժշկի քննությունը հաձնելուն

OpenAI-ի ChatGPT AI բոտը մոտ էր, որպեսզի լիովին հանձներ ԱՄՆ-ի բժշկի լիցենզիայի քննությունը: Արհեստական ​բանականության ցույց տված արդյունքները մոտ էին անցողիկի շեմին՝ առանց որևէ հատուկ պատրաստության։

Ansible Health ստարտափի հետազոտության նմանատիպ արդյունքներով կիսվել է Science alert պարբերականը։ Բժշկական լիցենզիայի քննությունը (USMLE) բաղկացած է երեք քննություններից, որոնց նախապատրաստման համար մարդուն անհրաժեշտ է 300-ից 400 ժամ:

ChatGPT-ն հավաքել է 52,4%-ից մինչև 75% ճիշտ պատասխաններ, մինչդեռ անցողիկ արդյունքը միջինում համարվում է մոտ 60%:

«Ավելին, ChatGPT-ն իր բացատրություններում ցուցադրել է հետևողականության և խորաթափանցության բարձր մակարդակ»,-նշել են մասնագետները:

Փորձագետները հույս ունեն, որ ապագայում արհեստական ​​բանականությունը կկարողանա օգնել բժշկական կրթության զարգացմանը, ինչպես նաև դառնալ բժիշկների օգնական՝ «բժշկության մեջ փոխարինելով մարդկանց»։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...