spot_imgspot_imgspot_img

Չինական Baidu-ն դատի է տվել Apple-ին

Baidu ընկերությունը դատական գործընթաց է նախաձեռնել Ernie բոտի կեղծ հավելվածներ մշակողների և Apple ընկերության դեմ: Դատական հայցի համար հիմք է հանդիսացել App Store-ի էջերում առաջարկվող Ernie bot հավելվածի պատճենը: Ernie բոտը, որը, ըստ նրա մշակողների, ստեղծվել է արհեստական բանականության հիման վրա, դիրքավորվել է որպես Baidu-ի պատասխան ամբողջ աշխարհում հայտնի ChatGPT-ին:

Դատական հայցի տեքստում հստակեցվում է, որ ներկա պահին չինական տեխնոհսկան Ernie-ի հիման վրա ոչ մի պաշտոնական հավելված չի թողարկել, գրում Է Reuters-ը: Չինական որոնողական համակարգի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ծառայության ցանկացած օրինակ, որը հասանելի է App Store-ում, հակափաստարկ են և կապ չունեն ընկերության հետ:

Baidu-ն Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից է, որը շուկայում տրամադրում է տարբեր առցանց ծառայություններ, որոնցից ամենահայտնին Baidu որոնողական համակարգն է: Որոնողական համակարգերի համաշխարհային շուկայում այն զբաղեցնում է չորրորդ տեղը: Այնուամենայնիվ, այլ երկրներում պրոդուկտը ներկայացված է շատ սահմանափակ: Ընկերության եկամտի միայն 2%-ն է ստացվում արտասահմանյան շուկաներից:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...