spot_imgspot_imgspot_img

Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ և միանալ խրախուսման արշավին

Սև ուրբաթ-ի կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է Visa Classic և Mastercard Standard քարտերի տրամադրման արշավ՝ հնարավորություն տալով ոչ միայն արտոնյալ պայմաններով ստանալ այդ վճարային քարտերը, այլև, համապատասխան ընտրության դեպքում, մասնակցել Visa քարտապանների համար Google Pay-ով անկանխիկ գնումներից գումարի վերադարձի արշավին: Դրա շրջանակում Google Pay-ով վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ Visa քարտապանները կստանան cashback:

Բանկում մանրամասնել են, որ նոր առաջարկի շրջանակում՝ 25.11.22-28.11.22թթ Կոնվերս Բանկի Visa Classic կամMastercard Standard քարտեր կարելի է ստանալ  սպասարկման տարեկան վճարի 50% նվազեցված արժեքով՝ քարտի գործողության ողջ ընթացքում, եթե դրանք պատվիրվեն Կոնվերս Մոբայլ հավելվածով: Հաճախորդները, որոնք չունեն Մոբայլ հավելված, կարող են այն ներբեռնել հղումով:

Նշվել է նաև, որ առաջիկայում Բանկն իր քարտապանների համար հանդես կգա հետաքրքիր, նոր առաջարկներով ու խրախուսման արշավներով:

Մանրամասները՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է  ՀՀ ԿԲ կողմից:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...