spot_imgspot_imgspot_img

Կոնվերս Բանկը հայաստանում առևտրի ֆինանսավորող լավագույն բանկն է. Global Finance

Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին:

«Ուրախ ենք հայտնելու, որ երրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին՝ պահպանելով առաջատարի դիրքը և հանդես գալով որպես այս ոլորտում լավագույն գործընկեր-բանկ: Առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր նվաճումները բարձր են գնահատվել նաեւ հեղինակավոր այլ միջազգային կազմակերպությունների եւ գործընկեր բանկերի՝ այդ թվում գերմանական Commerzbank AG բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից. վերջինս երկու տարի շարունակ Կոնվերս Բանկին շնորհել է «Տարվա գործարք – Կանաչ առեւտուր» անչափ կարևոր և պատասխանատու մրցանակը: Բանկն այսուհետ ևս կշարունակի հաճախորդներին կորպորատիվ համապարփակ ֆինանսավորման տրամադրումը՝ ամրացնելով ոլորտում երկարաժամկետ ու հուսալի գործընկերոջ դիրքերը”,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

«Global Finance ամսագրի կողմից այս պատվավոր մրցանակի շնորհումը մեզ համար անչափ ոգևորիչ է: Սակայն, միևնույն ժամանակ, այն նաև պարտավորեցնում է պահպանել առևտրի ֆինանսավորման ոլորտում հաճախորդներին մատուցվող ծառայությունների և միջազգային գործընկերների հետ կառուցված համագործակցության սահմանված բարձր նշաձողը, ինչի շնորհիվ մեր աշխատանքը ճանաչման է արժանանում նման հեղինակավոր ամսագրի կողմից՝ ի թիվս առաջատար այնպիսի բանկերի ինչպիսիք են Citibank, Commerzbank, BNP Paribas, Intesa SanPaolo, RaiffeisenBank International, UniCredit բանկերը և այլն»,- ասել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Նելլի Քոչարյանը:

«Կոնվերս Բանկը ներկայում կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների և վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկը կորպորատիվ վարկավորման պրոդուկտներ է առաջարկում ինչպես նորաստեղծ, այնպես էլ կայացած ընկերություններին՝ հիմնական միջոցների ձեռքբերման ու շրջանառու միջոցների համալրման, զարգացման, ներմուծման ու արտահանման խթանման համար, յուրաքանչյուր գործարքի տեսակի համար մշակելով ֆինանսավորման ուրույն գործիք»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Մրցանակաբաշխության արդյունքների մասին Global Finance-ի մամուլի հաղորդագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...