spot_imgspot_imgspot_img

Credit Suisse-ը նախատեսում է Շվեյցարիայի ԿԲ-ից ստանալ մինչև $54 միլիարդի ֆինանսավորում

Շվեյցարական Credit Suisse բանկը նախատեսում է մուտք գործել Շվեյցարիայի Ազգային բանկի վարկային գիծ՝ մինչև 50 միլիարդ ֆրանկ ($54 միլիարդ) ֆինանսական կայունության ամրապնդման համար:

Նախօրեին Credit Suisse-ի բաժնետոմսերն իջել էին 24,2%-ով՝ հասնելով պատմական նվազագույնին, որից հետո SNB-ն հայտարարեց անհրաժեշտության դեպքում բանկին իրացվելիություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Բաժնետոմսերի անկումը պայմանավորված էր մի շարք գործոններով, ներառյալ ԱՄՆ բանկերի հետ կապված խնդիրները և Credit Suisse-ի 2021 և 2022 ֆինանսական տարվա հաշվետվության ընթացակարգերում «էական թերությունների» հայտնաբերման լուրը: Բացի այդ, Saudi National Bank-ը՝ բանկի խոշորագույն բաժնետերը, նախօրեին հայտարարել էր մոտ ժամանակներս Credit Suisse-ում նոր միջոցներ ներարկելու պլանների բացակայության մասին ։

Բանկը հայտնել է նաև, ԱՄՆ դոլարով մինչեւ $2,5 մլրդ գումարի առաջնահերթ ապահովված պարտատոմսերի և 500 մլն եվրոյի պարտատոմսերի վաղաժամկետ մարման ծրագրերի մասին:

Ըստ շրջանառվող լուրերի, չորեքշաբթի օրը Նյու Յորքում ADR Credit Suisse-ի արժեքն աճել է 5,6% – ով:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...