spot_imgspot_imgspot_img

Creditmarket.am. Վարկերի համեմատման հարթակ

Creditmarket.am-ը վարկերի համեմատման նոր հարմարավետ հարթակ է, որն օգտատերերին օգնում է վայրկյանների ընթացքում կայացնել ֆինանսական ճիշտ որոշումներ։

Այստեղ ցանկացած օգտատիրոջ համար շատ պարզ ներկայացված են ֆինանսական շուկայում առկա վարկային պրոդուկտները: Հարթակի օգնությամբ անգամ տնտեսական խորը գիտելիքներ չունեցող քաղաքացիները կարող են հեշտությամբ կողմնորոշվել, թե ուր արժե դիմել ցանկացած տեսակի վարկ ստանալու համար:

Հարթակ այցելելով, օգտատերը պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ վարկատեսակը, գումարի չափը, մարման ժամկետն ու ևս մի քանի պարամետր, և Creditmarket.am-ի հաշվիչը, վայրկյանների ընթացքում շուկայում եղած առաջարկները համեմատելով, կառաջարկի ամենաշահավետ պայմաններով տարբերակները: Արդյունքում օգտատերը կարող է արագ կողմնորոշվել՝ ուր դիմել, մինչև բանկ այցելելը։

Հարթակում նաև վարկերի համեմատության հնարավորություն կա. ընտրելով մինչև 4 վարկատեսակ, կարող եք համեմատել դրանք տարբեր չափորոշիչներով՝ հասկանալու համար, թէ որ առաջարկն է ամենաշահավետը հենց ձեզ համար և ինչ առավելություններ ունի տվյալ վարկատեսակը։

Բացի այդ, որոշումը կայացնելուց ու բանկն ընտրելուց հետո հայտը կարելի է միանգամից ուղարկել առցանց տարբերակով անմիջապես Creditmarket.am-ից, ինչից հետո տվյալ բանկի աշխատակիցները կկապվեն ձեզ հետ՝ հետագա ընթացքը մանրամասնելու:

Մեկնարկի պահին հարթակում ներկայացված են ֆիզիկական անձանց տրամադրվող՝ ՀՀ-ում գործող բոլոր բանկերի վարկային առաջարկները՝ լինի դա սպառողական, գյուղատնտեսական, ուսման թե հիփոթեք:

Այս պահին հարթակը գործում է բետա-տարբերակով, և առաջիկայում այն կհամալրվի ինչպես ՈւՎԿ-ների (Ունիվերսալ վարկային կազմակերպություններ) առաջարկներով, այնպես էլ այլ վարկատեսակներով:

Հետևել Creditmarket.am-ի բոլոր թարմացումներին կարելի է հարթակի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...