spot_imgspot_imgspot_img

«EasyPay» ընկերությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ միասին այցելեց Հատիս գյուղ

2022 թվականի մարտի 7-ին «EasyPay» ընկերությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ միասին այցելեց Հատիս գյուղ՝ Վ․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ ծանոթանալու։

2528մ բարձրություն ունեցող Հատիս լեռան ստորոտին գտնվող Հատիս գյուղն ունի մոտ 450 բնակիչ։ Գյուղի դպրոցում սովորում են 47 պայծառ աշակերտներ, ում երազանքներն ավելի բարձր են, քան՝ հենց ինքը՝ Հատիս լեռը։

Փոքրաթիվ բնակչություն ունեցող այս գյուղը հայաստանյան հրաշալիքներից մեկն է՝ լի չբացահայտված ներուժով և զարգացման բազմաթիվ հեռանկարներով։ EasyPayընկերության կողմից ֆինանսական աջակցության շնորհիվ  Գյուղի դպրոցը, այս ուսումնական տարվա սկզբին վերջապես դասվար ունեցավ, որի կարիքն ուներ տարիներ շարունակ։ Թափուր  հաստիքը լրացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Մարինե Մանջիկյանը։

EasyPay-ը, միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Nation-Builder»-ների շարքին, հոգ է տանում դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն ավելի ինտերակտիվ դարձնելու համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման, Ուսուցիչ-առաջնորդի տեղակայման և աշակերտների կողմից համայնքային նորարարական նախագծերի իրականացման ծախսերի համար՝ երկուտարի ժամկետով։

«Մենք ցանկանում ենք կամուրջ ստեղծել հանրակրթության և մասնավոր հատվածների միջև։ Իվերջո, այսօրվա աշակերտները վաղվա բժիշկները, շինարարները և գործարարներն են։ Կրթության մեջ ներդրում կատարելն ունի բումերանգի էֆեկտ։ Մի խոսքով ինչպես հայկական հին իմաստնությունն է վկայում, ինչ ցանել ես, այն էլ կհնձես»,- ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հանրային համագործակցության բաժնի ղեկավար Վարդան Ղափլանյանը։

«Կարևոր ու հիշվող ծանոթություն էր, ու Երևան վերադարձանք ավելի ոգևորված։ Համագործակցությունը շարունակական է, վստահ ենք, որ դրա արդյունքը ակնառու ազդեցություն կունենա ներկայիս ու ապագա հասարակության ձևավորման վրա։ Հատիսը ու դպրոցը շատ ենք սիրել, անպայման նորից վերադառնալու առիթ կունենանք»,- ասաց «EasyPay» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Պարսեղյանը։

Մենք շատ հուսով ենք, որ մասնավոր ընկերությունները՝ անկախ ոլորտից ու մրցակցությունից, կմիանան այս նախաձեռնությանը։ Խնդիրը մեր բոլորինն է, դպրոցն այսօր բոլորիս ուշադրության կարիքն ունի, սա հենց այն կորպորատիվ պատասխանատվությունն է, որ կցանկանայինք տեսնել մեր բոլոր գործընկերների շրջանում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...