Հայաստանը որոշել է ավելացնել Եվրասիական զարգացման բանկի կապիտալում իր մասնակցությունը։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարությունից առաջիկայում կգնի բանկի` 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64 000 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 1000 դոլար արժեքով։
Բանկի կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար, որը բանկի կառավարման խորհրդում հավասարազոր է մեկ ձայնի. Որքան մեծ է կապիտալը, այնքան մեծ է ձայնի իրավունքը։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է արժանացրել գործարքին վերաբերող համաձայնագրի վավերացմումը։
Դրա արդյունքում ՀՀ-ի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում ներկայիս 0,007%–ից կդառնա 4,22 %:
Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ամենամեծ մասնաբաժինն ունեն ՌԴ–ն`4 .6 մլրդ, Ղազախստանը` 2.3 և Բելառուսը` 69.2 մլն դոլար։ Տաջիկստանի մասնաբաժինը կազմում է 2.1 մլն, Ղրղզստանինը` 640 000։
Ներկայում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը, հաշվի առնելով իրականացված ծրագրերը, կազմում է $13,4 մլրդ, որից $484,2 մլն-ն 23 նախագծի շրջանակում տրամադրվել է ՀՀ-ին:
Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է $7 մլրդ:





