spot_imgspot_imgspot_img

eBay-ը 295 մլն դոլարով կգնի TCGplayer-ը

eBay խոշորագույն օնլայն խանութը մտադիր է 295 միլիոն դոլարով ձեռք բերել TCGplayer թղթախաղերի առցանց շուկան: Գործարքը նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին եռամսյակում:

TCGplayer-ի գործադիր տնօրեն Չեդի Հեմփսոնը կմնա իր պաշտոնում, իսկ TCGplayer-ը կշարունակի գործել որպես առանձին ծառայություն, գրում է TechCrunch-ը։

eBay-ը, հայտարարելով գործարքի մասին, կոլեկցիոն թղթախաղերն անվանել է «գրավիչ կատեգորիա»՝ «զգալի աճով»: 2021 թվականի առաջին կիսամյակում այս կատեգորիայի գործարքները կազմել են 2 միլիարդ դոլար։ Այս գործարքները համեմատելի են ամբողջ 2020 թվականի ցուցանիշների հետ։

TCGplayer-ը հիմնադրվել է 2008 թվականին՝ Չեդի Հեմփսոնի կողմից։ Այս ընթացքում ընկերությունը հոբբի խանութից վերածվել է էլեկտրոնային առևտրի հարթակի: Այժմ ընկերությունում աշխատում է ավելի քան 600 մարդ։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...