Աշխարհի ամենահաջողակ ձեռներեցներից մեկը՝ Իլոն Մասկը, պատմել է, թե ինչ գրքեր են օգնել իրեն հարստանալ։ Ցանկում ներառված է 9 գիրք: Լավագույն եռյակում ներառվել են Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի «Ուոլթեր Այզեքսոնի կենսագրությունը», Ստյուարտ Ռասելի «Ինչպես կառավարել արհեստական ինտելեկտը» և «Զրո մեկից» գրքերը: Մասկը խորհուրդ է տվել կարդալ նաև Պիտեր Թիելի և Բլեյք Մասթերսի «Ինչպես ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան» գիրքը:
Ցանկը ներառում է նաև.
Նաոմի Օրեսկեսի և Էրիկա Քոնուեյի «Կասկածում են վաճառականներին»
Մաքս Թեգմարկի «Կյանք 3.0. Մարդ լինելը արհեստական ինտելեկտի դարաշրջանում»
Շոն Քերոլի «Տիեզերք. Կյանքի ծագումը, մեր գոյության իմաստը և հսկայական տիեզերքը»
Սեմ Հարրիսի «Սուտը»
Նիկ Բոստրոմի «Մտածել. ուղիներ, վտանգներ, ռազմավարություններ»
Ադամ Սմիթի «Ազգերի հարստության բնույթի և պատճառների հետաքննություն»:
Հրաշալի է, որ Մասկը կարողացել է հարստանալ այս գրքերի շնորհիվ։ Բայց եթե դուք կարդացել եք այս գրքերը և մեկ շաբաթում էլեկտրական մեքենա չստեղծեք ու չեք հարտացել, ապա դա դեռ հուսահատության պատճառ չէ:
Հիշեցնենք, որ Մասկը SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրն է: Եվ բոլորովին վերջերս նա գնեց Twitter-ը, որտեղ աշխատանքից ազատեց հիմնական տնօրեններին և բազմաթիվ աշխատակիցների:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





