spot_imgspot_imgspot_img

Evocabank-ը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

«Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ի գործունեությունն ուղղված է Հայաստանի լիզինգատուների շահերի ներկայացմանը տարբեր կառույցներում և լիզինգի վերաբերյալ ճանաչողության ու իրազեկվածության բարձրացմանը։

Հիմնական նպատակներն են՝

  • Լիզինգային ընկերությունների, ինչպես նաև լիզինգային գործարքի բոլոր կողմերի համար ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր, միասնական ձևակերպել խնդիրները և ձևավորել բոլոր շահառուների համար դրանց միասնական լուծման մոտեցումներն ու եղանակները։
  • Բարձրացնել լիզինգի գործիքի վերաբերյալ իրազեկվածությունը, հետևել համաշխարհային շուկայում նշված գործիքի զարգացման տենդենցներին և դրանք փոխանցել ու համապատասխանեցնել Հայաստանի շուկային։
  • Նպաստել ՀՀ-ում Լիզինգի՝ որպես ՀՆԱ-ի մակարդակի ավելացման վրա ազդող գործիքի, մի շարք հարկային արտոնությունների տրամադրմանը՝ դրանով իսկ խթանելով ՀՀ տնտեսության զարգացումը։
  • Լուսաբանել ոլորտը, նեղ մասնագիտական տեսանկյունից հավաքագրել և փոխանցել շուկայի վերլուծության համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն, համակարգել բազմաթիվ ենթակառուցվածքների հետ աշխատանքները։
  • Նոր ֆոնդերին և ծրագրերին միանալու հնարավորության ընդունում, պետական սուբսիդավորման ծրագրերի գծով անընդհատ բարելավումների իրականացում։
  • Թրեյնինգների կազմակերպում և միջազգային տենդենցներին համապատասխան նորագույն և Հայաստանում նորարար պրոդուկտների ստեղծում։

Evocabank-ը, կարևորելով լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ, պատրաստ է անդամակցության արդյունքում բացահայտել ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկել միասնական լուծման եղանակներ։

Որպես առաջատար նորարարական Բանկ՝ մեզ համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներին, մարտահրավերներին, ինչպես նաև` անմիջականորեն մասնակցել դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...