spot_imgspot_imgspot_img

EvocaBot` հայկական առաջին վճարային բանկային բոտն

Evocabank-ը, լինելով Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկը, գործարկում է Հայաստանի առաջին ֆունկցիոնալ բանկային բոտը՝ EvocaBot-ը, որը ոչ միայն տեղեկատվություն է տալիս, այլև կատարում գործարքներ։

Վերջին տարիներին, որպես վճարման նոր մեթոդ` ակտիվ զարգանում են մեսենջերները և նրանցում ստեղծված բոտերը։ Բանկային բոտերը՝ բանկբոտերը,  հնարավորություն են տալիս հաճախորդների հետ կոմունիկացիան դարձնել առավել հարմարավետ և ինտերակտիվ։

EvocaBot-ն արհեստական բանականությամբ վճարային տերմինալ է, որի օգնությամբ օգտատերերը կարող են՝

  • կատարել կոմունալ և պետական վճարումներ,
  • համալրել հաշիվները,
  • մարել Evocabank-ի, ինչպես նաև այլ ընկերությունների վարկերը,
  • քարտից քարտ արագ գումար փոխանցել։

EvocaBot-ից կարող են օգտվել ինչպես Evocabank-ի, այնպես էլ այլ բանկերի քարտատերերը։

Անհրաժեշտ է պարզապես Viber-ում կամ Telegram-ում որոնել EvocaBot և միանալ մեր պարզ, հեշտ և պոզիտիվ վիրտուալ օգնականին։ Շուտով այն հասանելի կլինի նաև Facebook Messenger-ում։

EvocaBot-ը նաև կառանձնացնի Ձեր կողմից հաճախակի կատարվող վճարումներն ու կհիշեցնի Ձեզ վճարման ցանկալի օրվա մասին։

EvocaBot-ի միջոցով կատարված գործարքները լիովին անվտանգ են։ Վերջնական վճարման գործընթացը կատարվում է Բանկին պատկանող հարթակում և հասանելի չէ երրորդ կողմին։

«Սպասարկման թվային նոր ուղիների զարգացումն Evocabank-ում հիմնարար ուղղություն է։ EvocaBot-ը կօգնի նվազեցնել զանգերի կենտրոնի և մասնաճյուղերի ծանրաբեռնվածությունը, կբարձրացնի հաճախորդների սպասարկման արագությունը և հարմարավետությունը։ Մենք շարունակաբար զարգացնելու ենք EvocaBot-ը։ Շուտով սպասվում են նոր անակնկալներ», – նշել է Թվային բիզնեսի վարչութան պետ Արթուր Կարճիկյանը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...