Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մշակել է թվային եվրոյի փուլային ներդրման ծրագիր, որը կսկսվի CBDC-ի թողարկումով՝ ֆիզիկական անձանց միջև գործարքներում և էլեկտրոնային առևտրում օգտագործելու համար։
ԵԿԲ-ի շնորհանդեսում նշվում է, որ թվային եվրոյի ներդրման ճանապարհին երկրորդ քայլը մասշտաբավորումն է (օգտագործման ոլորտների ընդլայնումը): Մասնավորապես, դա վաճառքի կետերում թվային եվրոյով առցանց և օֆլայն վճարումների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կամ ձեռնարկությունների և կառավարության միջև վճարումների, ներառյալ հարկերի և մաքսային վճարների աջակցություն է:
«Գործնական տեսանկյունից փուլային մոտեցումը կնպաստի վերջնական օգտագործողների անխափան վճարային փորձի ապահովմանը (օրինակ՝ տեղակայումն ամբողջ Եվրամիության մակարդակով)»,- նշվում է շնորհանդեսում։
Թվային եվրոյի գործարկման իրականացման երկու հնարավոր փուլերը տեղի կունենան զուգահեռ ՝ «թողարկման ուղու օպտիմիզացման» նպատակով, որոնցից յուրաքանչյուր թողարկմանը նախորդում է փորձնական թեստավորում՝ նախագծային որոշումները վավերացնելու համար:





