spot_imgspot_imgspot_img

Եվրոպայի թոփ 10 թվային բանկերը

Քանի որ թվային բանկերը փոխում են Եվրոպական շուկան, Ձեզ ենք ներկայացնում ոլորտի  լավագույն թվային 10 բանկերին:

Եվրոպական բանկային ոլորտում թվային բանկային ծառայությունների աճող պահանջարկ է նկատվում։ Համեմատած գործող պրովայդերների հետ՝ թվային բանկերն առաջարկում են ճկուն, շարժական սարքերի համար պատրաստի առավելությունների ավելի լայն շրջանակ, որոնք գրավում են օգտատերերի ուշադրությունը: Համաշխարհային մասշտաբով թվային բանկային պլատֆորմի շուկան նույնպես ակնկալվում է, որ կաճի CAGR-ով 11,2%՝ կանխատեսվող ժամանակահատվածում (2021 – 2026 թթ.): Բանկային ոլորտում արագ զարգացող թվային փոխակերպումը, ինչպես նաև սպառողների շրջանում խելացի շարժական սարքերի և թվային բանկային ծառայությունների պահանջարկը շուկայում աճը խթանող հիմնական գործոններից են:

1. Monzo- Մոնզո

Հիմնադրվել է 2015-ին և գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Monzo-ն Եվրոպայում ամենահայտնի և հարուստ թվային բանկերից մեկն է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց սմարթֆոնների միջոցով Մեծ Բրիտանիայի բանկային հաշիվ բացել: Օգտատերերը կարող են ընտրել հաշիվների լայն տեսականի, ներառյալ անվճար և պրեմիում տեսակները: Հաճախորդներին հասանելի են նաև վարկեր, օվերդրաֆտներ և անվտանգության տարբերակներ: Monzo-ն առաջարկում է նաև ֆիզիկական դեբետային վճարային քարտ, որն արդեն հայտնի է հաճախորդների շրջանում:

2. Starling Bank

Առաջին թվային բանկերից մեկը, որը գործարկվել է Մեծ Բրիտանիայում՝ 2014-ին Welsh տեխնոլոգիական ձեռներեց և Allied Irish Banks-ի նախկին գլխավոր տնօրեն Անն Բոդենի կողմից: Starling Bank-ը կենտրոնանում է ընթացիկ և բիզնես հաշիվների պրոդուկտների վրա: Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Բանկը լիցենզավորված և կարգավորվող բանկ է և տրամադրում է անհպում դեբետային քարտ, ինչպես նաև անձնական և բիզնես հաշիվներ: Starling Bank-ի ծառայությունները ներառում են բազմարժութային բանկային և խնայողական տարբերակներ: Բանկն ունի աճող հաճախորդների բազա, որը ներառում է Մեծ Բրիտանիայի 370,000 բիզնես և 100% թվային գրանցում:

3. Revolut

Ցանկանալով իր հետքը թողնել ԱՄՆ-ում՝ Revolut-ը նորարարության համբավ ունի Եվրոպայի թվային բանկերի շրջանում, քանի որ այն առաջարկում է սովորական և փորձնական հնարավորություններ: Այն վերջերս է ապահովել բրոքեր-դիլերային լիցենզիա ԱՄՆ շուկայի համար, որը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ունենալ ներդրումների և առևտրային տարբերակների լայն շրջանակ: Revolut և Revolut Metal քարտերը նույնպես լայն տարածում են գտել բանկային նոր սերնդի հաճախորդների շրջանում: Ամբողջությամբ մետաղական քարտը հաճախորդներին տրամադրում է 1% քեշբեք՝ բոլոր գործարքների համար:

4. Holvi

Holvi-ն եվրոպական թվային բանկ է, որը ստեղծված է ինքնազբաղված անհատների համար: Այն հավակնում է պարզեցնել ինքնազբաղված հաշվառման տարբեր ասպեկտները: Թվային հաշիվը դառնում է հարթակ, որտեղ ֆրիլանսերները և ձեռնարկատերերը կարող են հավաքել եկամուտները, վճարել ծախսերը և կառավարել իրենց ֆինանսները: Անձնագրով կամ անձը հաստատող փաստաթուղթ ունենալով՝ յուրաքանչյուրը կարող է հաշիվ բացել Holvi-ում: Դա մի փոքր թանկ արժե, բայց օգտվողները ստանում են հաշվապահական առավելություններ, ինչպիսիք են հաշիվ-ապրանքագրերը, բիզնես դեբետային Mastercard-ը և հարկերի ներկայացման աջակցության ծառայությունները:

5. N26

Բեռլինի N26-ը, որը դասակարգվում է որպես և՛ ֆինտեխ, և՛ ապահովագրական ընկերություն, տրամադրում է անվճար հիմնական ընթացիկ հաշիվ և դեբետային քարտ՝ հասանելի օվերդրաֆտով, ներդրումային ապրանքներով և պրեմիում հաշիվներ՝ ամսական վճարով: Հիմնադրվել է Maximilian Tayenthal-ի և Valentin Stalf-ի կողմից 2013-ին և ամբողջությամբ լիցենզավորվել է 2016-ին: N26-ն ունի ավելի քան յոթ միլիոն հաճախորդ աշխարհի 25 երկրում և 280,000 5 աստղանի վարկանիշ Apple և Google Play խանութներում:

6. Wise

Լոնդոնում գործող Wise ֆինտեխ ընկերությունը հիմնադրել են էստոնացի գործարարներ Քրիստո Կյարմանը և Տաավետ Հինրիկուսը՝ 2011թ. հունվարին: Նախկինում այն հայտնի որպես TransferWise, իսկ հետագայում դարձավ որպես դրամական փոխանցումների հարթակ: Այնուհետև ընդլայնեց իր ծառայությունները՝ ներառելով բանկային ծառայություններ: Wise-ը օգտվողներին հնարավորություն է տալիս ստեղծել անվճար անձնական հաշիվ և օգտվել տարբեր առավելություններից: Wise-ն աշխատում է Apple Pay-ի և Google Pay-ի հետ:

7. Anytime

Այս թվային բանկը խուսափել է AI չաթ-բոտերից՝ հաճախորդների ծառայությունները դնելով իր բիզնեսի հիմքում: Orange Bank SA-ի դուստր ձեռնարկությունը Anytime-ը հաճախորդներին տրամադրում է անձնական և բիզնես հաշիվներ: Գրանցման պարզ գործընթացը օգտվողներին հնարավորություն է տալիս օգտվել առցանց վճարումներից Ֆրանսիայում և այլ երկրներում: Բանկային հարթակն առաջարկում է նաև ֆինանսական կառավարման բազմաթիվ հնարավորություններ բիզնեսի և ՓՄՁ-ների համար:

8. Bnext

Գործարկվելով 2017 թվականին, Bnext-ը պաշտոնապես գրանցվել է որպես բանկ 2020 թվականի փետրվարին՝ Իսպանիայի Բանկի կողմից, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Մադրիդում: Ունենալով ավելի քան 400,000 հաճախորդ, այն իսպանական ֆինտեխ հատվածի ամենահայտնի խաղացողներից մեկն է: Բացի ավանդական ֆինանսներից, ինչպիսիք են վարկերն ու ապահովագրությունները, Bnext-ը նաև առաջարկում է Bitcoin և Ethereum առևտրային տարբերակներ, իսկ հաշիվ բացելը վայրկյաններ է տևում: Բանկը հայտնի է նաև իր ոչ թաքնված վճարների քաղաքականությամբ:

9. Curve

Curve-ն ամենահայտնին է եվրոպայում որպես թվային բանկ այն հաճախորդների շրջանում, ովքեր փնտրում են առավելագույն cashback ծառայություններ: Ընկերությունն առաջարկում է 1% cashback՝ յուրաքանչյուր գնման և բոլոր քարտերի համար: Curve-ը նաև միավորում է վճարման բոլոր եղանակները մեկ քարտի մեջ: Գոյություն ունի cashback-ի երկու եղանակ՝ մեկը կանոնավոր գնումների համար, իսկ մյուսը՝ ընտրված հանրաճանաչ մանրածախ վաճառողների համար: Սակայն, ի տարբերություն այլ բանկերի, Curve-ը չի առաջարկում բանկոմատով գործարքների աջակցություն:

10 Lunar

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և ունի մոտ 300,000 օգտատեր Նորվեգիայում, Շվեդիայում և Դանիայում: Lunar-ը հավաքել է ավելի քան 100 միլիոն դոլար ֆինանսավորման համար: Այն մասնագիտացված թվային բանկ է, որը կենտրոնացած է ներդրումների վրա: Հաճախորդներին տրամադրվում է համապարփակ պատկերացում իրենց ծախսերի վերաբերյալ, բայց քանի որ Lunar-ը ներդրումների վրա կենտրոնացած բանկ է, այն հիմնականում վաճառվում է որպես երկրորդ բանկ նրանց համար, ովքեր ցանկանում են ֆինանսական կենտրոն ունենալ հատուկ ներդրումային բանկային գործունեությանը:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...