spot_imgspot_imgspot_img

Excel-ը՝ որպես ֆինտեխ հավելված

Plaid ընկերությունը, որը ֆինտեխները օգտագործողների բանկային հաշիվներին միացնող համակարգ է ապահովում, համագործակցում է Microsoft-ի հետ՝ ստեղծելու նոր հավելված, որը կոչվում է Money in Excel (Գումարը Excel-ում):

Նոր Plaid ինտեգրումն «ըստ էության աղյուսակների ծրագրաշարը վերածում է ֆինտեխ հավելվածի»:

Microsoft Excel-ի միջոցով բանկային հաշվի տվյալների հղում ներկայացնելով՝ անհատները իրենց վճարումների և գործարքների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող են օգտագործել ծանոթ աղյուսակի ֆիլտրերը:

Դա կարող է լինել կանխիկ, վարկային և ավանդային գործարքի սեգմենտավորում  կամ վճարների սեգմետավորում ըստ կատեգորիայի, օրինակ՝ սնունդ, ճանապարհորդություն կամ գնումներ կատարելու:

Ինտեգրումն առաջարկում է նաև մի բլանկ, որն իր մեջ ներառում է անհատականացված դիագրամներ և գծապատկերներ, որոնք համեմատում են ընթացիկ ամսվա ծախսերը նախորդի հետ, ցույց են տալիս ծախսերի թոփ կատեգորիաները և կուտակային ծախսերը ամսվա ընթացքում:

Կան նաև այլ ձևանմուշներ, որոնք օգտվողները կարող են ավելացնել, ինչպես օրինակ, կրկնվող ծախսերի նշման համար:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...