Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է Facebook-ում և Instagram-ում հաշիվների վճարովի վերիֆիկացիայի մեկնարկի մասին: Վեբ-օգտատերերի համար բաժանորդագրությունը կարժենա 11,99 դոլար, iOS-ինը՝ ամսական 14,99 դոլար։
Հաշվի վերիֆիկացիան այժմ հասանելի է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնակիչների համար: Իսկ շուտով դրանից կկարողանան օգտվել նաև այլ երկրների օգտատերերը։ Ցուկերբերգն այլ մանրամասներ չի հայտնել։
Նշենք, որ Twitter-ը 2022 թվականի նոյեմբերին գործարկել էր իր blue բաժանորդագրության վճարովի վերիֆիկացիան: Սակայն շուտով այն դադարեցրեց գրանցումը սպամ հաշիվների հոսքի պատճառով։
Այս տարվա դեկտեմբերին ընկերությունը վերագործարկեց Blue բաժանորդագրությունը, որը iOS-ի օգտարերերի համար կարժենա ամսական 11 դոլար, իսկ մյուս օպերացիոն համակակարգի օգտատերերը կվճարեն 8 դոլար:





