spot_imgspot_imgspot_img

Մեկնարկել է FastexChain-ի Mainnet-ի գործարկման փուլը

FastexChain-ը ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի ընթացքում օգտատերերը կարող են ստանալ թոքեններ ձեռք բերելու հնարավորություն՝ դառնալով վավերացնող գործարկման նախնական փուլում: Վավերացնողների դերը ցանցում կարևոր է: Հենց բլոկերի ստեղծման և վավերացման մեխանիզմներն ապահովում են ցանցի անվտանգությունը:

FastexChain-ում վավերացնող դառնալու համար անհրաժեշտ է մուտքագրել  նվազագույնը 8192  FTN-ը գործող սմարթ պայմանագրի վրա, գործարկել կոնսենսուսի և վավերացնողների համար նախատեսված ծրագրերը և ստեղծել վավերացնողների շղթա: Բացի այդ, եթե օգտատերը՝ որպես վավերացնող, FastexChain-ի վրա տեղակայի սմարթ պայմանագիր, ցանցում ակտիվության շնորհիվ կկարողանա մեծացնել բլոկերի պարգևատրման մեխանիզմում պարգևներ վաստակելու հավանականությունը:

Վավերացնողը դառնում է Fatsex Chain-ի լիիրավ անդամն և ապահովում է ցանցի անխափան աշխատանքը։ Հենց այդ պատճառով ցանցն իր հերթին պարգեւատրում է վավերացնողին։ Վերջինս PoS-ում կատարում է նույն գործառույթը, ինչ մայներները PoW մեխանիզմում։

Սերվերի նկարագրությունը՝

– Օպերացիոն համակարգը՝ 64-bit Linux
– Կենտրոնական վերամշակման բաժին 4+ cores @ 2.8+ GHz
– Հիշողությունը՝16GB+ RAM
– Ծավալը՝ SSD նվազագունը 200GB ազատ հիշողությամբ (1TB)
– Ցանցը՝ 8 MBit/sec broadband

Հիմնական ցանցի թողարկման ընթացքում մենք նախատեսում ենք ունենալ 4096 վավերացնող, որոնց ներկայությունը պարտադիր է ցանցի անվտանգության համար: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ցանցի առաջին 4096 վավերացնողները կստանան հնարավորություն օգտվել նախատեսված դեպոզիտի ընդհանուր մասնաբաժնի հավելյալ 5%-ից:

Fastex Chain-ը  EVM-ի հիմքով հանրային բլոկչեյն հարթակ է, որը ներկայանում է բլոկերի պարգևատրման նոր մեխանիզմով: Այս հարթակն առաջարկում է Web3 նորարարական լուծումներ, որոնք օգնում են արագացնել բիզնեսի կառավարման գործընթացը:

Սա ֆինանսական խորհրդատվութուն չէ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...