spot_imgspot_imgspot_img

Forbes-ի բաժնետոմսերի մեծ մասը $656 միլիոնով գնել է միլիարդատեր Օսթին Ռասելը

Luminar-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օսթին Ռասելը հայտարարել է Հոնկոնգում գործող Integrated Whale Media Investments (IWM) հետ Forbes Global Media Holdings-ի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք բերելու համաձայնագրի մասին:

Գործարքի շրջանակում Forbes Global Media Holdings-ը, որը վերահսկում է ամերիկյան Forbes USA ֆինանսատնտեսական ամսագիրը, գնահատվում է մոտավորապես $800 մլն: Ռասելը կստանա հոլդինգի 82% բաժնեմասը։ Այսպիսով, գործարքի արժեքը կազմել է $656 մլն։

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Forbes հարթակը շահութաբեր է և ակտիվորեն ընդլայնվում է մի քանի ոլորտներով՝ անշարժ գույքից մինչև ֆինանսական ծառայություններ: Գործարքը կօգնի ընկերությանը վերածել տեխնոլոգիական բիզնեսի, ինչն ակնկալվում է, որ կօգնի արագացնել աճը ներկայիս մակրոտնտեսական միջավայրում: Նախատեսվում է, որ ակտիվների փոխանցումը կավարտվի մինչև 2023 թվականի վերջ՝ կարգավորող մարմիններից անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո և այլ ստանդարտ պահանջների պահպանման պայմանով ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...