spot_imgspot_imgspot_imgspot_img

Forbes-ը ներկայացրել է Հայաստանի 10 հուսալի բանկերի վարկանշային աղյուսակը

Ռուսական Forbes պարբերականը ներկայացրել է Հայաստանի 10 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը, որտեղ նշվում է, որ Հայաստանը ռուսաստանցիների և բանկային հաճախորդների միգրացիայի հայտնի ուղղություններից մեկն է։

Ցուցակում ներառված բանկերը դասավորված են ըստ վարկանիշների, որոնք գնահատվել ենօտարերկրյա կազմակերպությունների կողմից. ավելի շատ ու ավելի բարձր վարկանիշ ունեցողբանկերն ավելի բարձր տեղ են զբաղեցնում։ Նույն մակարդակի վարկանիշների նույն քանակությունունեցող բանկերը դասավորվել են՝ ըստ ակտիվների չափի:

«Վարկանիշների բացակայությունը չի նշանակում, որ բանկերը հուսալի չեն, պարզապես դրանց հուսալիության մասին ոչինչ հայտնի չէ։ Ակտիվները նշված են 2022 թվականի հունվարի 1-իդրությամբ: Տվյալների առաջնային հավաքագրումն իրականացրել է «Эксперт РА» վարկանիշային գործակալությունը»,- գրում է Forbes-ը։

Ստորեւ ներկայացնում ենք վարկանիշային աղյուսակում ընդգրկված բանկերը.

1. Ամերիաբանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – Ba3, S&P – B+
Ակտիվներ՝ 1096 միլիարդ դրամ (170 միլիարդ ռուբլի)

2. Արդշինբանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – Ba3, Fitch – B+
Ակտիվներ՝ 1010 միլիարդ դրամ (156 միլիարդ ռուբլի)

3. Ակբա բանկ,
Վարկանիշներ՝ Fitch – B+
Ակտիվներ՝ 547 միլիարդ դրամ (84,9 միլիարդ ռուբլի)

4. Ինեկոբանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – B1
Ակտիվներ՝ 427 միլիարդ դրամ (66,3 միլիարդ ռուբլի)

5. Կոնվերս Բանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – B1
Ակտիվներ՝ Ակտիվներ՝ 378  միլիարդ դրամ (58,7 միլիարդ ռուբլի)

6. Հայէկոնոմբանկ
Վարկանիշներ՝ Moody’s – B1
Ակտիվներ՝ 360 միլիարդ դրամ (55,9 միլիարդ ռուբլի)

7. Հայբիզնեսբանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 823 միլիարդ դրամ (127,7 միլիարդ ռուբլի)

8. Արմսվիսբանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 398 միլիարդ դրամ (61,8 միլիարդ ռուբլի)

9. ՎՏԲ-Հայաստան Բանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 362 միլիարդ դրամ (56,2 միլիարդ ռուբլի)

10. ԱրարատԲանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 268 միլիարդ դրամ (41,6 միլիարդ ռուբլի)

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...