spot_imgspot_imgspot_img

GitHub-ը կկրճատի աշխատակազմի 10%-ը և կանցնի հեռահար աշխատանքի

Microsoft-ին պատկանող GitHub ծրագրավորողների պլատֆորմը աշխատանքից կազատի իր անձնակազմի 10%-ին մինչև 2023թվականի ավարտը։ Այս մասին հայտնում է Fortune-ը՝ վկայակոչելով ընկերությանը և TechCrunch-ին։ Մինչ այդ լուրերը GitHub-ն ուներ մոտ 3000 աշխատակից։

Ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Դոմկեն որոշումը բացատրել է որպես «բյուջետային ճշգրտումներ», որոնք անհրաժեշտ են «բիզնեսի կարճաժամկետ բարեկեցույթունը պաշտպանելու և երկարաժամկետ նպատակներում ներդրումներ կատարելու հնարավորությունը պահպանելու համար»:

Դոմկեն չի հստակեցրել, սակայն նշել է, որ ընկերությունը «հսկայական հնարավորություն ունի» հարթակը «ուժեղացնելու» AI լուծումներով, և նման լուծումների օրինակներից մեկն էլ նրա Copilot նախագիծն է։

Ընկերությունը կանցնի հեռավար ռեժիմով աշխատանքի, նշելով, որ գրասենյակներն առանց այդ էլ առանձնապես պահանջարկ չեն ունեցել։ Դրանք կփակվեն ոչ թե անմիջապես, այլ կա՛մ վարձակալության պայմանագրերի ժամկետի ավարտից հետո, կա՛մ երբ «գործառնական գործընթացները թույլ տան»։

Բացի այդ, GitHub-ը կսառեցնի նաև աշխատակիցների աշխատանքի ընդունումը և հին նոութբուքերը կփոխարինի նորերով ոչ թե երեք տարի օգտագործելուց հետո, այլ չորս տարին մեկ։ Իսկ կրճատված աշխատակիցների վճարումների մանրամասները չեն բացահայտվել։

GitHub-ը ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերություններից մեկն է, որը փորձում է վերահսկել ծախսերը: Meta-ն հայտարարել է 11 հազար մարդու կրճատման մասին, Microsoft-ը՝ 10 հազար, Amazon-ը՝ 18 հազար, PayPall-ը՝ 2 հազար։ Salesforce-ը խոսում էր 7000 աշխատակցի, Twitter-ը՝ անձնակազմի 50%-ի, իսկ Oracle-ը խոսում էր «հարյուրավոր» մարդկանց կրճատելու մասին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...