spot_imgspot_imgspot_imgspot_img

Google Bard-ն այժմ աշխատում է 180 երկրում՝ այդ թվում Հայաստանում

I/O 2023 կոնֆերանսին ընդառաջ, Google-ը Bard խելացի չաթբոտի համար թարմացումներ է ներկայացրել։ Դրա հանրային փորձարկումը սկսվել էր դեռևս մարտի վերջին։

Bard-ը աջակցում է ավելի քան 100 լեզվի, կարող է կոդավորել և ավելի լավ է լուծում տրամաբանական և մաթեմատիկական հարցերը:

Ինչպես ChatGPT-ն, այնպես էլ Google Bard-ն առաջիկայում կսովորեցնեն համագործակցել երրորդ կողմի ծառայությունների հետ: Օրինակ, Adobe Firefly AI-ի օգնությամբ չաթ-բոտը կկարողանա տեքստային հարցումով պատկերներ ստեղծել սեփական ինտերֆեյսով: Google-ի արտաքին ինտեգրման գործընկերներն են՝ Kayak-ը, OpenTable-ը, ZipRecruiter-ը, Instacart-ը, Wolfram-ը և Khan Academy-ն:

Google Bard-ն այժմ հասանելի է 180 երկրների օգտատերերին: Ծրագիրը կարող է շփվել  նաև ճապոներեն և կորեերեն, իսկ շուտով կաջակցի 40 այլ լեզվի:

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...