Google-ը սկսել է օգտագործել «Հիշողության խնայողություն» և «Էներգախնայող» գործառույթները, որոնք փորձարկվում են 2022 թվականի դեկտեմբերից: Այս մասին հայտնում է 9to5google պորտալը։
Ըստ մտահղացման՝ «Memory Saver» ֆունկցիան ավտոմատ կերպով ազատում է օպերատիվ հիշողությունը ֆոնային ներդիրներից։
Էներգախնայողության ռեժիմը, ինչպես անունն է հուշում, խնայում է էներգիայի սպառումը` սահմանափակելով բրաուզերի ֆոնային ակտիվությունն ու տեսողական էֆեկտները:
Նորարարություններն արդեն հասանելի են Chrome բրաուզերի որոշ օգտատերերի համար։ Նշվում է, որ երկու գործառույթներն էլ ավտոմատ կերպով ակտիվանում են։
նշենք, որ Google-ը վճարում է Apple-ին, iOS-ի բրաուզերներում սեփական որոնման համակարգ օգտագործելու համար։





