spot_imgspot_imgspot_img

Google-ը Gmail-ում կավելացնի վերիֆիկացիայի կապույտ ստուգանիշ

Google-ը շուտով կսկսի ցուցադրել վերիֆիկացիայի կապույտ ստուգանիշներ: Դա թույլ կտա օգտատերերին ավելի հեշտ ճանաչել խաբեբաներին:

Հաշիվների ստուգումը հիմնված է գոյություն ունեցող Gmail Brand Indicators for Message Identification (BIMI) գործառույթի վրա։ Այն ընկերություններից պահանջում է հաստատել ապրանքանիշի և դոմենային անվան օգտագործման իրավունքները։ Ընկերությունները, որոնք արդեն իրականացրել են BIMI-ն, ավտոմատ կերպով կստանան վերիֆիկացիայի ստուգանշան:

Երբ մկնիկը պահեք կապույտ ստուգանիշի վրա, կհայտնվի պատուհան, որը կտեղեկացնի ձեզ, որ ուղարկողը հաստատել է տիրույթի և պրոֆիլի նկարի սեփականությունը:

Google-ը կարծում է, որ կապույտ ստուգանիշերը կօգնեն ինչպես օգտվողներին, այնպես էլ անվտանգության համակարգերին հայտնաբերել սպամ-նամակները և խաբեբաներին, ինչպես նաև թույլ կտան ուղարկողներին «օգտագործել իրենց ապրանքանիշի վստահությունը»:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...