spot_imgspot_imgspot_img

Google-ը հայտարարել է AI-ի ներդրման մասին Gmail-ում, Documents-ում և այլ ծառայություններում

Google-ը Workspace հավելվածների համար մի շարք արհեստական բանականության մի շարք գործիքներ է թողարկել, որոնց միջոցով օգտատերերը կկարողանան ստեղծել տեքստեր, պատկերներ, էլեկտրոնային նամակներ, տեսանյութեր և աուդիո: Շուտով դրանք հասանելի կլինեն Gmail-ում, Docs-ում, Sheets-ում և Slides-ում: Gmail-ը և Docs-ը կթարմացվեն առաջինը:

Այդ ծառայություններում արհեստական բանականության ներդրումը թույլ կտա ստեղծել էլեկտրոնային նամակների պատասխաններ, որն օգտատերը կարող է խմբագրել, վերջնական տեսքի բերել նախքան ուղարկելը և ստեղծել սլայդ տեքստի հիման վրա:

Ֆունկցիան հասանելի կլինի թեստավորման մասնակիցներին մեկ տարվա ընթացքում, սակայն դեռ հայտնի չէ, թե մյուս բոլոր օգտատերերը երբ կստանան այն:

Google Cloud-ի ղեկավար Թոմաս Կուրյանը հայտնել է, որ նախատեսում են նոր գործառույթը հասանելի դարձնել կորպորատիվ օգտատերերի և Google One-ի բաժանորդների համար։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...