Ուկրաինական Grammarly ընկերությունը մտադիր է թողարկել նոր և եզակի պրոդուկտ։ GrammarlyGO-ն կօգնի բարելավել օգտատերերի հաղորդակցությունը՝ տեքստի վերլուծության համար կիրառելով արհեստական բանականության տեխնոլոգիան։ Ըստ մշակողների՝ GrammarlyGO-ն հաշվի կառնի անձնական, կազմակերպչական և իրավիճակային համատեքստը (մասնավորապես՝ հաղորդակցության ոճը և նպատակը)՝ հեղինակի չափանիշներին հնարավորինս համապատասխանող տեքստեր ստեղծելու համար։
Նոր ծառայությունը հուսալի օգնական կդառնա ոչ միայն տարբեր կայքերում (բլոգեր, առցանց խանութներ և այլն) բովանդակություն ստեղծողների համար, այլև սովորական օգտագործողների համար, ովքեր պարբերաբար օգտագործում են տարբեր մեսենջերներ, զրուցում են սոցիալական ցանցերում և շփվում տարատեսակ ֆորումներում։ AI ալգորիթմն ի վիճակի է տեքստեր գեներացնել, գաղափարներ առաջարկել և կատարել այլ սովորական առաջադրանքներ:
Ակնկալվում է, որ GrammarlyGO-ն պատրաստ կլինի այս տարվա ապրիլին: Grammarly Premium, Grammarly Business, Grammarly for Education և Grammarly for Developers հաճախորդները կկարողանան առաջինը փորձարկել նոր ծառայության բոլոր հնարավորությունները:





