spot_imgspot_imgspot_img

Harmony Meetup 3.0 by Fastex-ին 300 գործընկեր կժամանի Երևան

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Fastex-ը Երևանում կանցկացնի Վեբ 3 տեխնոլոգիաներին նվիրված կարևոր միջոցառում՝ համախմբելով BetConstruct-ի և Fastex-ի բոլոր գործընկերին մեկ վայրում:

Միջոցառման նպատակն է Fastex-ի գործընկերներին ներկայացնելու Fastex էկոհամակարգը՝ խոսելով խաղային ոլորտում իրենց կողմից առաջարկվող հնարավորությունների և ներդրվող տեխնոլոգիաների մասին:

Միջոցառման երկու օրը հագեցած կլինի պանելային քննարկումներով, մանրամասն կներկայացվեն, թե ինչպես Fastex-ի կողմից ստեղծված բոլոր պրոդուկտները կարող են ինտեգրվել և հաջողությամբ կիրառվել iGaming-ում ամենատարբեր գործարքների իրականացման համար՝ BetConstruct-ի գործընկերների առաջ բացելով նոր դռներ:

Fastex-ը նաև շարունակվում է իր պաշտոնական կրիպտոարժույթի`Fasttoken-ի մասնավոր վաճառքի երկրորդ փուլը, որը հաջորդում է նախավաճառքի և մասնավոր վաճառքի առաջին փուլերին: BetConstruct-ի գործընկերների 20%-ից ավելին արդեն հասցրել են ինտեգրել Fastex-ի թոքենը վերջին 10 օրերի ընթացքում, և այս միջոցառումը սահմանափակ քանակով Fasttoken ձեռք բերելու ևս մեկ առիթ է ընձեռում մասնակիցներին:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...