spot_imgspot_imgspot_img

Հայաստանը «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» զեկույցում բարելավել է դիրքերը

Հրապարակվել է «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» նոր զեկույցը:

Ըստ զեկույցի, Հայաստանը 2023թ. բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը, կրկնապատիկ գերազանցելով Վրաստանին։

Վերլուծության համաձայն՝ Երևանը նույնպես դրական դինամիկա է գրանցել՝ դիրքերը բարելավելով 23 կետով․ զբաղեցնում է 221-րդ տեղը աշխարհում և 18-րդը՝ Արևելյան Եվրոպայում:

Չորրորդ տարին անընդմեջ առաջին երեք հորիզոնականներն անփոփոխ են՝ լավագույն ստարտափ էկոհամակարգով երկրներ են ճանաչվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, իսկ քաղաքները՝ Սան ֆրանցիսկոն, Նյու Յորքը և Լոնդոնը:

Զեկույցը կազմվել է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերի վերլուծության հիման վրա:

Հետազոտությունն իրականացրել և զեկույցը կազմել է «StartupBlink»-ը, որը գլոբալ ստարտափ քարտեզ է և հետազոտական կենտրոն՝ բացահայտելով համաշխարհային ստարտափ էկոհամակարգի վրա ազդող միտումները։

2023 թվականի զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...