spot_imgspot_imgspot_img

Հայաստանում առաջին անգամ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է մոտ $1մլրդ

2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար:

«Ըստ միջանկյալ տվյալների, Ներդրումների մասով մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով, նախապես պլանավորված 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական են ունեցել:

Նախարարը հիշեցրեց նաև, որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6%-ը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25%-ը։

 

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...