spot_imgspot_imgspot_img

«Հայկական ծրագրեր»-ը վերափոխել է բանկերին առաջարկվող իր պլատֆորմը

Ֆինանսաբանկային ոլորտի ավելի քան 100 ղեկավար ու փորձագետ, ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Ֆինանսների նախարարությունից և ՊԵԿ-ից, մասնակցել են «Հայկական ծրագրերի նոր լուծումները» խորագրով իր տեսակով առաջին կոնֆերանս-քննարկմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև հաճախորդ չհանդիսացող բանկեր և այլ ֆինանսական կառույցներ: Պատճառը մեկն է, ընկերությունը ոլորտի զարգացումը տեսնում է ոչ միայն առողջ մրցակցության, այլև գործակցության լայն հնարավորությունների միջոցով:

«Հայկական ծրագրեր» ընկերությունը բանկերի ու մյուս ֆինանսական կազմակերպությունների համարլրամշակել է իր հայտնի պլատֆորմը՝ 4X-ը, որն արդեն կկոչվի 8X: Ընկերության մշակած այս համակարգը և առհասարակ ՀԾ-Բանկ կոչվող ծրագիրը ֆինանսական կազմակերպությունների գործունեության ավտոմատացման ամբողջական լուծում է: Պլատֆորմի միջոցով ֆինանսական կազմակերպությունները ապահովում են իրենց օնլայն բանկինգ ծառայությունները, ամբողջ աշխատանքային գործընթացի ավտոմատացումը։

4X-ը մշակվել է դեռևս 20 տարի առաջ և հիմա խոչընդոտների է հադիպում ֆինանսական համակարգի ու նոր տեխնոլոգիաների զարգացման հետևանքով։ Գործող 18 բանկից 9-ը կիրառում է այն։ Նրանց մի մասն արդեն անցում է կատարել այս պլատֆորմի առավել հագեցած տարբերակին՝ 8X-ին։

ՀԾ-8X ծրագրային պլատֆորմը իրենից ներկայացնում է յուրօրինակ եւ Հայաստանի համար աննախադեպ մի լուծում, որի նպատակն է ՀԾ-Բանկ օգտագործող 9 բանկերին եւ 53 այլ ֆինանսական կազմակերպություններին (վարկային, վճարահաշվարկային եւ ներդրումային) սահուն եւ անցնցում անցկացնել նոր, ժամանակակից, բարձր արտադրողականությամբ, հուսալի, ճկուն, արագ եւ հարմարավետ համակարգի:

Այս նպատակով ՀԾ-8X ծրագրային պլատֆորմը նախ օգտագործվել է ՀԾ-Աշխատավարձ, այնուհետեւ ՀԾ-Ձեռնարկություն համակարգերում, որպեսզի քաղած դասերն օգտագործվեն ՀԾ-Բանկ համակարգը հնարավորինս փորձարկված մոտեցմամբ իրականացնելու համար: Համակարգի փոխարինումն իրականացվում է ոչ թե միանգամից, այլ շերտ առ շերտ: Հին՝ ՀԾ-4X եւ նոր՝ ՀԾ-8X սերնդի համակարգերի միեւնույն մասերը, օրինակ՝ աշխատավարձի կամ տոկոսների հաշվարկներն իրականացվում են զուգահեռ, այնուհետեւ համոզվելով, որ արդյունքները նույնական են, որոշ ժամանակ անց հին համակարգի օգտագործումը դադարեցվում է:

Բանկերն արդեն փուլ առ փուլ կիրառում են 8X-ը։ Պլատֆորմի ուղղությամբ ընկերության մասնագետները շարունակ աշխատում են, քանի որ ինչպես նախորդ ծրագրերը, այն ևս պարբերաբար թարմացումների ու լրամշակման կարիք է ունենում։ Նպատակը՝ ավելի արդյունավետ դարձնել այն կիրառող կազմակերպությունների աշխատանքը։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...