spot_imgspot_imgspot_img

Հայկական HopShop-ը Product Hunt-ում է

Հայկական HopShop ստարտափն այսօր Product Hunt-ում պայքարում է «Օրվա պրոդուկտ» դառնալու համար:

Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։

Այն օգնում է ցանկացած նկարի կամ հոլովակի միջից ընդամենը երեք քայլով գտնել հետաքրքրող ապրանքներն ու գնել դրանք։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես նկարել կամ ներբեռնել նկարը հավելվածում:

Վերջերս, ստարտափն ընդգրկվել էր Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում, որի շնորհիվ հիմնադիրները երեք ամիս անցկացրել են Միլանում ու նաև մասնակցել  նորաձևության շաբաթին: Հենց այդ ժամանակ ծանոթացել են մի շարք ձեռներեցների, ներդրողների, դիզայներների և այլ գործընկերների հետ: Պրոդուկտն այս պահին համագործակցում է այնպիսի առաջատար բրենդների հետ, ինչպիսիք են Adidas-ը, Reebok-ը, Tommy Hilfiger-ը, Levi’s-ը, LACOSTE-ը, PUMA-ն, MANGO-ն և այլ առաջատար ապրանքանիշեր:

Կարդացեք նաև՝ Հայկական HOPSHOP-ն անցել է EWC մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ

ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...