Հայկական Leanbe ստարտափի նոր տարբերակն այսօր պայքարում է Product Hunt-ում՝ «Օրվա պրոդուկտ» դառնալու համար:
Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։
Leanbe-ն պրոդուկտի կառավարման ծրագրային լուծում է՝ հիմնադրված 2021 թվականին։ Այն նպատակ ունի պրոդուկտի հետ աշխատող թիմերին օգնել գտնել լուծումներ պրոդուկտի ստեղծման ամբողջ շղթայի երկայնքով՝ տրամադրելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են գաղափարների և ֆիդբեքի հավաքագրումը, մրցակիցների մոնիթորինգը, թարմացումների մասին ծանուցումների տրամադրումը, OKR֊ների սահմանումը և այլն։
Նշենք, որ օրերս հայկական Leanbe-ն թողարկել է պրոդուկտի կառուցման և զարգացման վերաբերյալ ռացիոնալ որոշումներ կայացնելու նոր գործիք՝ հիմնված տվյալների ու արհեստական բանականության վրա:
Կարդացեք նաև՝ Հայկական Leanbe-ն պրոդուկտի նոր տարբերակ է թողարկել
ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ:





