Հայկական Leanbe-ն թողարկել է պրոդուկտի կառուցման և զարգացման վերաբերյալ ռացիոնալ որոշումներ կայացնելու նոր գործիք՝ հիմնված տվյալների ու արհեստական բանականության վրա:
Լինբիի նոր տարբերակն օգնում է պրոդուկտի հետ աշխատող թիմերին լիարժեք կազմակերպել պրոդուկտի զարգացման ամբողջական ցիկլը՝ դիտարկելով տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ օգտատերերի և մրցակիցների վարքագիծը, ճանապարհային քարտեզը, գաղափարների դասակարգումն ըստ առաջնահերթության։ Հիմնվելով այս ամենի վրա՝ Լինբին օգնում է ավելի ռացիոնալ որոշումներ կայացնել, ինչպես նաև հետևել պրոդուկտի առաջընթացին։
Թողարկված նոր տարբերակը վերաիմաստավորում է պրոդուկտի կառավարման փիլիսոփայությունը․ պրոդուկտի թիմերն այսուհետև կարող են իրենց աշխատանքային բոլոր գործընթացներն իրականացնել Լինբի գործիքակազմի միջոցով, իսկ պրոդուկտ մենեջերները կարող են հավաքագրել գաղափարներ և հաջողությամբ դրանք վավերացնել, և այս ամենը՝ Լինբիի շնորհիվ։ Այլ կերպ ասած՝ Լինբին օգնում է սինխրոնիզացնել պրոդուկտ թիմերի աշխատանքն ու ապահովել պրոդուկտի շարունակական զարգացումը։
Լինբի գործիքակազմի օգնությամբ պրոդուկտի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերն առավելագույն արդյունք են գրանցում։

Լինբիի նոր տարբերակում այսուհետ հնարավոր է․
Գաղափարները կենտրոնացնել մեկ հարթակում
Նոթատետրում նոր գաղափարների մասին նշումներ անելը վաղուց արդեն անցյալում է։ Լինբիի հետ ավելի հեշտ է օգտատերերից ֆիդբեք, գաղափարներ ու առաջարկներ հավաքագրելը։ Մշակված ալգորիթմի շնորհիվ յուրաքանչյուր գաղափար ստանում է որոշակի կշիռ, որն օբյեկտիվորեն ներկայացնում է գաղափարի առաջնահերթությունը։
Կատարել մրցակիցների ավտոմատացված մոնիտորինգ
Լինբիում ներդրված համակարգի շնորհիվ հնարավոր է դառնում ավտոմատ կերպով մշտապես տեղեկանալ մրցակից պրոդուկտների գնային փոփոխությունների, նոր հնարավորությունների, մարքեթինգային արշավների և այլնի մասին։ Արդյունքում, գաղափարների ևս մեկ աղբյուր է ավելանում, ինչի շնորհիվ պրոդուկտ թիմը կարողանում է առաջ շարժվել շուկային համընթաց և կառուցել գործառույթներ, որոնք իսկապես հետաքրքրում են պոտենցիալ օգտատերերին։

Հատուկ ալգորիթմի միջոցով պրոդուկտի ճանապարհային քարտեզը վերադասակարգել ըստ առաջնահերթությունների
Լինբին գործարկել է փոփոխական էլեմենտներ՝ մոդիֆայերներ, ինչը թույլ է տալիս ոչ միայն քանակական (օրինակ՝ օգտատերերի քվեների քանակը), այլև որակական (օրինակ՝ օգտատիրոջ վարքագիծը) կշիռ սահմանել զարգացման գաղափարների և հենց օգտատերերի համար։ Սրա շնորհիվ հնարավոր է համեմատել և դասակարգել գաղափարներն ըստ առաջնահերթության։
Գործարկել պրոդուկտի հանրայինճանապարհային քարտեզը
Ակնկալվող փոփոխությունների ու, ապագա նախագծերի վիզուալ պատկերումը կարող է գրավել նոր օգտատերերի, իսկ ներկայիս օգտատերերին տալ պրոդուկտի զարգացման մասին արդիական տեղեկատվություն և վստահություն պրոդուկտի աճի նկատմամբ։
Հրապարակել հայտարարություններ ու ծանուցել օգտատերերին
Լինբիի այս գործառույթի շնորհիվ բոլոր օգտատերերն անմիջապես ծանուցվում են ցանկացած նոր գործառույթի գործարկման և փոփոխության մասին։
Լինբիի գործադիր տնօրեն Արտավազդ Բարսեղյանի խոսքով, ամբողջ թիմը շատ է սպասել նոր տարբերակին և իրենց այս տեսլականը վերջապես իրականություն է:
«Լինբին վերաիմաստավորում է պրոդուկտների կառուցման գործընթացը՝ շուկայում նոր, յուրահատուկ գործառույթներ ու հնարավորություններ ներմուծելով։ Լինբին կամուրջ է պրոդուկտ մենեջերների և իրենց թիրախային լսարանի միջև։ Մեր թիմը լիահույս է, որ Լինբիի յուրահատուկ գործառույթների կիրառության շնորհիվ շատ պրոդուկտներ աննախադեպ հաջողության են հասնելու»։

Լինբին պրոդուկտի կառավարման ծրագրային լուծում է՝ հիմնադրված 2021 թվականին։ Այն նպատակ ունի պրոդուկտի հետ աշխատող թիմերին օգնել գտնել լուծումներ պրոդուկտի ստեղծման ողջ շղթայի երկայնքով՝ տրամադրելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են գաղափարների և ֆիդբեքի հավաքագրումը, մրցակիցների մոնիթորինգը, թարմացումների մասին ծանուցումների տրամադրումը, OKR֊ների սահմանումը և այլն։




