Հայկական Prelaunch.com ստարտափը Product Hunt-ում պայքարում է «օրվա պրոդուկտ» դառնալու համար։
Prelaunch.com-ն օգնում է կանխատեսել պրոդուկտի գործարկման հաջողությունը դեռևս գաղափարի ու նախագծման փուլում։
Prelaunch ստարտափը պրոդուկտների շուկա դուրս բերելու և վալիդացնելու հարթակ է, որն օգնում է ընկերություններին եզակի մշակված մեթոդաբանության միջոցով վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը և սահմանել ճիշտ գին:
Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։
ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ:





