spot_imgspot_imgspot_img

Հայտնի են Seaside Startup Summit-ի` Հնդկաստանում անցկացման օրերը

Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում փետրվարի 12-18-ը կանցկացվի SSSholidays India Vizag միջոցառումը։ Միջոցառման համակազմակերպիչն Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ այս անգամ Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնն է։

Միջոցառմանը կմասնակցի մոտ 400 ձեռներեց և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից և Հնդկաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից։

Դեռևս 2020 թվականին Ստարտափ Արմենիա հիմնադրամի մշակված այս նոր ձևաչափը առաջին անգամ հաջողությամբ անցկացվեց անցած տարի դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Չնայած առաջին SSSholidays-ը մեկ հարկի տակ էր համախմբել հիմնականում հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին, այս անգամ կազմակերպիչները փորձելու են այն հնարավորինս միջազգայնացնել։ Այս պահին մեծ ներգրավվածություն է ակնկալվում հատկապես Հնդկաստանից և Ռուսաստանից։

SSSholidays India Vizag միջոցառմանը մասնակցելու հնարավորություն կունենան ոչ միայն ստարտափ ընկերությունները, այլև ոլորտով հետաքրքրված անհատներ և այլ կազմակերպություններ։ Ստարտափների համար այս պահին ոլորտային հստակ սահմանափակումներ չկան, սակայն համակազմակերպիչները ավելի շատ հետաքրքրված են առողջապահական և ֆինանսական ոլորտի ստարտափներով։ Միջոցառմանը մասնակցելու դիմում հայտերը տեղադրված են Սիսայդ Ստարտափ Սամմիթ ընկերության պաշտոնական կայքէջում։

Որպես միջոցառման անցկացման վայր այս պահին նախանշվում է Radisson Blu Resort Visakhapatnam հյուրանոցը։ Սակայն չի բացառվում, որ մեծ ներգրավվածության դեպքում ներառվեն նաև հարակից ծովափնյա հյուրանոցները։ Օրակարգը բաղկացած է և՛ կրթական և՛ ժամանցային բաժիններից։ Ինչպես նշում են կազմակերպիչները՝ միջոցառման գլխավոր նպատակը նեթվորքինգն է։ Նրանք խոստանում են անել ամեն ինչ մասնակիցների հանգիստը հաճելի և օգտակար դարձնելու համար։

Միջոցառմանը մասնակցող ստարտափները պետք է նախ անցնեն որակավորման փուլը, իսկ արդեն միջոցառման ընթացքում՝ հատուկ մշակված կրթական ծրագիր։ Միջոցառման վերջին օրերին կանցկացվեն ստարտափների մրցույթներ։ Մրցանակային նախնական ֆոնդը կազմելու է շուրջ 35.000$: Բացի գրատային մրցանակներից, մասնակից ստարտափների համար բացվելու են ներդրումների և աքսելերացոին ծրագրերի մեջ ներգրավվելու հնարավորությունններ հայկական և հնդկական ֆոնդերի կողմից։

Բոլորին հայտնի Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագիծը Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռևս 2016թ.-ից։ 2016-2021 թվականներին Հայաստանում և արտերկրում անցկացված 7 սամմիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություններ, բանախոսներ, մենթորներ և ներդրողներ ավելի քան 50 երկրից։

Միջոցառման շրջանակներում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են 4 մլն դոլարը։

Բաց մի թողեք Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունները՝

Telegram-ում

Linkedin-ում

Facebook-ում

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...