Ամերիկյան Heatbit ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին բիթքոյնի մայնինգ ջեռուցիչը` Heatbit-ը:
Heatbit-ը մշակել է նորարարական ջեռուցիչ, որը կարող է ծածկել էլեկտրաէներգիայի ծախսերի զգալի մասը՝ օգտագործելով բիթքոյնով գործարքների մշակման ինտեգրված միացում:
Heatbit-ի հզորությունը 1400 վտ է: Այն նախատեսված է մինև 16 քմ սենյակ տաքացնելու համար: Սարքն աշխատում է բավականին անաղմուկ: Աղմուկի ձայնը չի գերազանցում 42 դեցիբելը։ Համեմատության համար նշենք, որ սառնարանի ձայնը հասնում է 40 դեցիբելի։
Սարքի հաշվողական հզորությունը վայրկյանում 14 տերահաշ է։ Հաշվի առնելով 1 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը 30 (ցերեկը) դրամ, ստացվում է, որ Heatbit-ը կստեղծի օրական 330,3 դրամ եկամուտ, մինչդեռ էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի 991,011 դրամ։ Ըստ այդմ, ամբողջ օրը միացված սարքից կորստի չափը կհասնի 660,71 դրամի:

«Կարևոր է հասկանալ, որ Heatbit-ը ստեղծվել է ապակենտրոնացված ֆինանսական հեղափոխությանը աջակցելու համար: Բիթքոյնը պետք է լինի կրիպտոարժույթ, որն օգտագործում են բոլորը: Իրական ապակենտրոնացումը հնարավոր է, եթե հսկայական թվով մարդիկ իրենց փոքր ներդրումն ունենան էկոհամակարգում, այլ ոչ թե մետաղադրամներ արդյունահանեն հսկա ֆերմաներում»-, ասել է Heatbit-ի համահիմնադիր Ալեքս Բուսարովը:
Արտադրողի կայքում վառարանն արժե 1149 դոլար, սարքի առաքումը Ռուսաստան կարժենա 69 դոլար: Ապրանքը սերտիֆիկացված է ԱՄՆ-ում և Կանադայում, համապատասխանում է այդ երկրներում ընդունված անվտանգության չափանիշներին:





